USAID-ը կոչ է անում մերժել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանտա Պաուերը Վրաստանի խորհրդարանին կոչ է անում մերժել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։

«Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է ընդունել օրենքի նախագիծ, որի հաստատման արդյունքում Ռուսաստանում մի շարք հասարակական կազմակերպություններ նախ հայտարարվել են «օտարերկրյա գործակալներ», ապա ամբողջությամբ արգելվել է նրանց գործունեությունը։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքով երկրում պայքար է մղվում նաև լրատվամիջոցների դեմ», — ասել է Սամանտա Պաուերը:

Հատկանշական է, որ օրինագծերը քննադատում են երկրի քաղհասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցները, ըդսիմությունը,ինչպես նաև միջազգային կառույցները, Վրաստանի  արևմտյան գործընկերները։ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը կոչ են անում կառավարությանը չընդունել այն։