Վրաստանը հավատարիմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին․ ֆիննախ

Վրաստանի ֆինանսների նախարարությունն ապատեղեկատվություն է որակել լուրերը, թե Վրաստանը Ռուսաստանին օգնում է շրջանցել պատժամիջոցները։

Գերատեսչությունը տարածած հայտարարությունում ընդգծել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենի մեկնաբանությունը, որը տարածվել է ամերիկյան Politico հանդեսում, «լրատվամիջոցները խեղաթյուրել են՝ օգտագործելով որպես հերթական ապատեղեկատվություն Վրաստանի դեմ»։

«Վրաստանը նշվել է ոչ թե որպես երկիր, որտեղ մեր միջազգային գործընկերների կողմից կիրառված պատժամիջոցները շրջանցվում են, այլ այն երկրների ցանկում, որոնք ակտիվորեն համագործակցում են գործընկերների հետ՝ հնարավորինս կանխելու պատժամիջոցների ռեժիմի խախտումները»,- ասել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ Վրաստանը հավատարիմ է միջազգային պատժամիջոցներին․

«Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ներդրումից ի վեր վրացական մաքսակետերը ավելի քան 1200 որոշում են կայացրել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները վերադարձնելու վերաբերյալ», — նշված է հայտարարությունում։

Վրաստանն ու Հայաստանը ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները. Օ’Բրայեն