«Վրացական երազանք»-ում կադրային փոփոխություններ են ակնկալվում

«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում կադրային փոփոխություններ են ակնկալվում, բայց ոչ նախարարների մակարդակով»,- այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, երեկ և այսօր խորհրդակցություններ են ունեցել, որոնց մասնացել է նաև կուսակցության հիմնադիր, նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Մդինարաձեն նշել է, որ այս հանդիպումներին չի մասնակցել կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Մդինարաձեն չի բացառել նաև, որ կուսակցությանը կարող են միանալ նոր անդամներ: