Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն առաջ է անցել Հայաստանից

Հռոմում ընթացող պատանի ըմբիշների Եվրոպայի առաջնությունը ավարտվել է Վրաստանի օրհներգով․ Վրաստանի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ընդհանուր թիմային պայքարում գրավել է առաջին տեղը։

Մրցաշարին մասնակցել են տասը մարզիկներ, որոնցից ութը նվաճել են մեդալներ։ 61 կգ քաշային կարգում Դավիթ Աբդալաձեն հաղթել է բոլոր հանդիպումներում և դարձել չեմպիոն։

79 կգ քաշային Օթար Ադեիշվիլին, 86 կգ քաշային Դավիթ Կողուաշվիլին, 92 կգ քաշային Անդրո Մարգիշվիլին և 125 կգ քաշային Մերաբ Սուլեյմանիշվիլին պարտվել են եզրափակչում և նվաճել արծաթե մեդալներ։ 57 կգ քաշային Լուկա Գվինջիլիան, 65 կգ քաշային Լուկա Ջանեզաշվիլին և 97 կգ քաշային Լուկա Խուչուան Եվրոպայի առաջնությունն ավարտել են երրորդ մրցանակային տեղերով:

Թիմային պայքարում Վրաստանի հավաքականը վաստակել է 169 միավոր և 25 միավորով առաջ անցել երկրորդ տեղում գտնվող Հայաստանից։