Պաշտոն չեմ ուզում. Վրաստանում փոխվում է իշխանությունը. Սաակաշվիլի

«Ես պաշտոն չեմ ուզում, բայց եթե ինչ-որ մեկը իմ ազգի վրա ձեռք բարձրացնի, մենք պատրաստ ենք դիմակայել նրան մինչև վերջ»,-   ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլին:

Նրա գնահատմամբ` «Վրացական երազանքն» այսօր պարտվել է ընտրություններում ու ապացուցել, որ կարևորը ժողովուրդն է:  Նա իշխանությանը հորդորում է վրաց ժողովրդին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն  տալ: Սաակաշվիլին առաջարկում է իշխանությունը հանձնելու խաղաղ ճանապարհ, խոստանում է, որ  ճնշումներ չեն հետևի: Ըստ նրա` իշխանությունն, այո, պարտվել է ընտրություններում, բայց դա չի նշանակում, որ կյանքն ավարտվել է:

Ասում է`  «Միացյալ ազգային շարժումը» ու մնացած ընդդիմադիր խմբերը ստացել են վրաց ժողովրդի մեծամասնության վստահությունը, մնացածը  լիրիկա է:

 «Վրաստանում փոխվում է իշխանությունը, Վրաստանը պետք է շարունակի առաջ գնալ», — «Մթավարի արխի» ալիքի եթերում ասել է Սաակաշվիլին: