Վաղվանից շարունակում ենք երկրի զարգացումը. Կախա Կալաձե

Վաղվանից շարունակում ենք երկրի զարգացումը ու ոչ մի քրեական կուսակցության հնարավորություն  չենք տալու շարունակել այն չարիքը, որի  վերջը մենք դրել ենք 2012-ին:

Այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` Exit Poll-ի հարցումները հրապարակելուց հետո: Կալաձեն շնորհավորել է համակիրներին ու շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Ասել է, որ իրենց թիմի համար դա մեծ պատասխանատվություն է, որն իրենք պատվով են տանելու:

Հիշեցնենք, որ Վրաստանում ընտրել են 10-րդ գումարման խորհրդարանը:Առաջին անգամ ընտրություններ են կազմակերպվել պանդեմիայի պայմաններում ու խառն ընտրակարգով: