Վրաստանն ավելի շատ արտահանում է, քան ներմուծում

Վրաստանի ազգային վիճակագրության տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում վրացական ապրանքի արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12,8 տոկոսով աճել է՝ կազմելով 826 մլն դոլար:

2019 թվականի սկզբից Վրաստանում ներկրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,7 տոկոսով նվազել է և կազմում է 2 մլրդ դոլար:

Երկրի արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է ավելի քան 2,8 մլրդ դոլար, ինչը 0,1 տոկոսով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արտահանման աճը բացատրում է մի քանի գործոններով, այդ թվում իրացման շուկաների աշխարհագրության ընդլայնմամբ: