Tbilisi Pride-ի գրասենյակ ներխուժելու համար 5000 լարի տուգանք

Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride-ի տվյալներով՝ դատարանը 2021 թվականի հուլիսի 5-ին իրենց գրասենյակ ներխուժելու մեջ մեղադրվողներին 5000-ական լարի (մոտ 833 դոլար) տուգանք է սահմանել:

Ըստ կազմակերպության տնօրեն Մարիամ Կվարացխելիայի՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Նրա խոսքով՝ դատարանը նրանցից ոչ մեկի դեպքում չի տեսել կազմակերպված հանցավորության հետքեր և դրանք որակել է միայն որպես մեղադրանք՝ առանց թույլտվության բնակարան ներխուժելու համար (Քրեական օրենսգրքի 160-րդ հոդված)՝ երկու ծանրացուցիչ հանգամանքներով: Այնուամենայնիվ, մեղադրանքը չի պարունակում ատելության հիմքով հանցագործության բաղադրիչ:

Կվարացխելիան նշել է՝ խնդրահարույց է նաև այն, որ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 3 անձի, մինչդեռ դեպքի կադրերում առնվազն 10 անձ է երևում։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում 2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:

Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»