Դեղին միկրոավտոբուսները կփոխարինվեն նորերով. Կալաձե

«Դեղին միկրոավտոբուսները շարքից դուրս են եկել, պետք է փոխարինվեն նորերով», — հուլիսի 16-ին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով, վերոնշյալ միկրոավտոբուսները մայրաքաղաքում շահագործվում են 2011 թվականից, դրանց ռեսուրսն ամբողջությամբ սպառված է:

«Մենք բանակցում ենք ընկերության հետ, որպեսզի հին միկրոավտոբուսները փոխարինվեն նորերով», — ասել է Կալաձեն:

Քաղաքային իշխանության ղեկավարը ասել է նաև, որ միկրոավտոբուսները շահագործման կհանձնվեն միայն այն փողոցներում, որտեղով չեն կարողանում երթևեկել 8 և 10 մետրանոց ավտոբուսները:

Կալաձեն այսօր հայտարարել է նաև, որ Թբիլիսիի ավտոբուսի և մետրոյի վճարման միասնական համակարգին շուտով կմիանան նաև միկրոավտոբուսները։ Արդյունքում մայրաքաղաքում մեկ տոմսով հնարավոր կլինի երթևեկել երեք հասարակական տրանսպորտով: