«Վրաստանի բանկի» վրա հարձակման կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Թբիլիսիի Պեկի փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» կողոպուտի և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1999 թվականին ծնված մեկ անձ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, մեղադրյալը հարձակվել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկի վրա, զենքի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար հափշտակել ու դեպքի վայրից դիմել փախուստի։

Ըստ ՆԳՆ-ի՝ իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքն ու գումարը։ Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի «Գ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։ Հանցագործությունը պատժվում է 4-ից 12 տարի ազատազրկմամբ։