Օրինակելի գործընկերությամբ կնպաստենք Հարավային Կովկասի ավելի կայուն ձևավորմանը. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի օրինակելի գործընկերությամբ կնպաստեն Հարավային Կովկասի ավելի կայուն ձևավորմանը:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ երկու երկրների միջև կան շատ սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն և ամենակարևորը` բարեկամություն։

«…Մեր հարաբերություններն իսկապես եզակի են և փորձված վերջին տարիներին: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ակտիվացել են համատեղ հանձնաժողովի նիստերը։ Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր ժողովուրդների և երկրների միջև կան լիակատար փոխըմբռնում և բարեկամություն, որոնք էլ ավելի են խորանում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանն ու Ադրբեջանը միշտ աջակցել են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Ասադով

Վրաստանում է Ադրբեջանի վարչապետը