Վրաստանն ու Հայաստանը ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները. Օ’Բրայեն

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցմանը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, պատերազմի համար կարևոր միկրոչիպերի և էլեկտրոնային սարքերի ներմուծումը Ռուսաստան` հասել է նախապատերազմական մակարդակին։

Ըստ Օ՛Բրայենի՝ Ռուսաստանին հաջողվել է վերականգնել ներմուծման մակարդակը՝ պատժամիջոցները շրջանցելով, իսկ շրջանցման հնարավորություն են ստեղծում հինգ երկրներ՝ Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։

Ի դեպ, ներկայում Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որի առանցքային մտահոգությունը լինելու է պատժամիջոցների շրջանցման խնդիրը։ Մշակվում է նաև մեխանիզմ, որը թույլ կտա Բրյուսելին հնարավոր գործողություններ ձեռնարկել երրորդ երկրների դեմ, որոնք թույլ են տալիս շրջանցել պատժամիջոցները:

Ուշագրավ է, որ տարբեր վերլուծաբաններ բավականին երկար ժամանակ ասում էին, որ Ռուսաստանին հաջողվում է խուսափել պատժամիջոցներից, այդ թվում՝ Վրաստանի միջոցով։ Ըստ Վրաստանի կառավարության՝ Թբիլիսին կատարում է բոլոր սահմանված պատժամիջոցները։