Երեկվա օրը համառոտ. հունվարի 18

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի 79 քաղաքացի։

Վրաստանում 2022 թվականին վարորդական իրավունք ստացողները թիվը նվազել է. 2022-ին վարորդական իրավունք է ստացել 30 հազար 536 մարդ:

Անդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը Հարավային գազային միջանցքի հիմնական մասն է, 2022 թվականին Թուրքիա է մատակարարել 5,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր:

Վրաստանի «Մեդիա զարգացման հիմնադրամը» (MDF)՝ «Միթերի դետեկտոր» նախագծի շրջանակում ուսումնասիրություն է հրապարակել, որը նկարագրում է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ռազմավարությունն ու դրա դեմ տարածվող տեղեկատվությունը։

Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքով, Վրաստանում ալյուրի պաշարը կազմում է մոտավորապես 60 հազար տոննա, ինչը նրա հաշվարկներով կբավարարի երեք ամիս:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է վերանորոգել «Խաղաղության կամուրջ»-ը:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատվիրակությունը՝ Իրակլի Բերաիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, անդրադառնալով հունվարի 14-ին Թբիլիսիի Վազիսուբանիի շենքերից մեկում տեղի ունեցած դեպքին, նշել է, որ շենքի բնակիչներն են պատասխանատու վերելակների անվտանգության համար։

Կալաձեն կոչ է արել Թբիլիսիի քաղաքապետարանի և նրա կառույցների աշխատակիցներին թույլ չտալ կոռուպցիա իրենց տարածքում։