Ադամ Կինզինգեր.«Վրաստանն արևմտյան ուղղության կողմնակիցն է»:

«Վրաստանն  արևմտյան ուղղության կողմնակիցն է»:  Այս մասին  «Ամերիկայի ձայնի» վրացական ծրագրին տված հարցազրույցում ասել է  «Հանրապետական» սենատոր Ադամ Կինզինգերը:  Կոնգրեսմենը կարծում է, որ  ՆԱՏՕ-ն պետք է էլ ավելի խրախուսի Վրաստանին:

«Այո, այսպիսին է իմ տեսակետը`  հատկապես  Վրաստանի   հարցում: Վրաստանն  իրականում կարողացել է ձերբազատվել կաշառքից, թեև այդ ուղղությամբ որոշ խնդիրներ դեռեւս առկա են, և դրանց վրա պետք է աշխատել»,-ասել է հանրապետական սենատորը` անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին:

«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես ռուսական զորքը գրեթե հասավ մայրաքաղաքին: Այդ պատճառով  ԱՄՆ նախագահ Բուշը նավեր ուղարկեց Վրաստան, ինչից հետո միայն  Ռուսաստանը նահանջեց»: — հայտարարել է  Ադամ Կինզինգերը:

Կոնգրեսականը նաև ասել  է, որ  Պուտինը պետք է գիտակցի, որ  ԱՄՆ-ը  երբեք չի ընդունի Ուկաինայում փորձած` հիբրիդային պատերազմ վարելու  մեթոդը:

Ադամ Կինզինգերը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային`  Ռուսաստանի հետ  «վերագործարկման» քաղաքականություն սկսելու  համար` նշելով նաև, որ   Սպիտակ տան ազդեցությունն այսօր թույլ է:

«Իրականում Պուտինին` Արեւմուտքի  հետ կապված  մեկ հարց է հետաքրքրում՝ ընդարձակել  էքսպանսիաների ծրագիրը: Մենք շատ ենք հասկանում, որ ռուսներն ուզում են վերականգնել խորհրդային միությունը`  նրանում ընդգրկելով  Ուկրաինան, Վրաստանը, Մերձբալթյան երկրներն ու մյուս տարածքները»,- հայտարարրել է «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչը:

Թողնել պատասխան