ՌԴ-ին Սաակաշվիլիի նման ծաղրածուներ պետք չեն. Պուտին

«Ռուսաստանին Սաակաշվիլիի նման ծաղրածուներ պետք չեն»,-ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ալեքսեյ Նավալնիին (ընդդիմադիր գործիչ, խմբ․) հնարավորություն չտրվեց մասնակցել նախագահական ընտրություններին։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին նմանատիպ քաղաքական գործիչները չեն հետաքրքրում․ «ռուսական քաղաքական մրցավազքում Սաակաշվիլիի նման ծաղրածուներ պետք չեն»։

«Մենք չենք ուզում, որ ռուսական քաղաքականությունում ասպարեզ գան երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեսակի Սաակաշվիլիներ: Ձեզ արդյոք դուր են գալիս նմանատիպ քաղաքական գործիչները: Ռուսաստանին պետք են դրական օրակարգ ունեցող մարդիկ, ովքեր ոչ միայն խնդիրներից են խոսում, այլ նաև դրանց լուծման ճանապարհներն են առաջարկում»,-Պուտինի խոսքերն է մեջբերում imedinews-ը:

Թողնել պատասխան