Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իրավապահները Վրաստանի քաղաքացիների են ձերբակալել

Հարավային Օսիայի սահմանապահները սահմանը հատելու մեղադրանքով Վրաստանի երեք քաղաքացու են ձերբակալել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի մամլո ծառայությունը: Տեղեկատվության համաձայն, 38-ամյա Էդնար Մսխալաձեն, 41-ամյա Լեյմոնա Դվալիշվիլին և 68-ամյա Մանսուր Պետրենդիշվիլին ձերբակալվել են հունիսի 15-ին և 17-ին` Դիսևի և Արցևի գյուղերի մոտակայքում:

«Էդգար Մսխալաձեի նկատմամբ պատիժ չի կիրառվել, նա արդեն փոխանցվել է վրացական կողմին, իսկ Դվալիշվիլիի և Պետրենդիշվիլիի գործերը պետական անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը փոխանցել է Ցխինվալիի շրջանային դատարանին»,- ասված է Վրաստանի կողմից չվերաահսկվող Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի  տարածած հայտարարությունում։

Թողնել պատասխան