Ընդդիմադիրները Օզուրգեթիում շարունակում են բողոքի ակցիան

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները Օզուրգեթիի քաղաքապետարանի առջև վերմակներ են տեղադրել՝ հայտարարելով, որ շարունակելու են հացադուլը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները երեկ են բողոքի ակցիա սկսել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Բեսո Քաթամաձեին ծեծի ենթարկած անձանց։

Քաթամաձեն պահանջում է գործի վերանայում։ Տեղեկացնենք, որ վերջինիս վրա հարձակում գործած Տարիել Արոշիձեին Օզուրգեթիի շրջանային դատարանը  տուգանել է ընդամենը 5000 լարիով:

Թողնել պատասխան