Ժնևում մեկնարկել է ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը

Ժնևում այսօր մեկնարկել է ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը: Վրացական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Դավիթ Դանդուան:

Վերջինիս խոսքով, Ժնևի միջազգային բանակցությունների այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու հրադադարի մասին համաձայնագիրը կյանքի կոչելու վրա:

«Համաձայնագրի իրականացման հարցում առաջընթաց չունենք, որովհետև Ռուսաստանը շարունակում է բռնազավթել Վրաստանի տարածքները: Այդ պատճառով, այս փուլում, հատուկ ուշադրություն է դարձվելու հենց հիշյալ հարցին։ Խոսվելու է նաև Տատունաշվիլիի գործի վերաբերյալ: Այս հարցը քննարկվելու է մինչև արդարության վերականգնումը, քանի դեռ չեն պատժվել այն անձինք, ովքեր հանցանք են գործել»,- հայտարարել է Դոնդուան:

Թողնել պատասխան