Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնի հետ։

«Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը, որը էլ ավելի է ամրացնում բարձր մակարդակի հաղորդակցությունը Վրաստանի և Միացյալ նահանգների իշխանությունների միջև:

Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր առաջնային ուղղություններով բարձր մակարդակի վրա է»,- ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում: