Վրաստանի քաղաքացուն մահացած են գտել Մոսկվայում

Մոսկվայի Կուտոզովի փողոցում գտնվող բնակարաններից մեկում մահացած են գտել Վրասստանի քաղաքացի Ռոբերտ Կոպալիանիին: Ռուսական մեդիայում տեղեկատվություն է տարածվել, որ բնակարանը պատկանում է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Սաբա Կվերկվելիային, իսկ մահացածը վրաց ֆուտբոլիստի ընկերն է: Interpressnews-ի փոխանցմամբ` նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արդեն 6 ամիս է այդ բնակարանում չեմ բնակվում: Բնակարանը տվել եմ ընկերոջս և արդեն կես տարի է այնտեղ չեմ եղել: Մահացածը ընկերս չէ: Նա Վրաստանում հայտնի ֆուտբոլիստ է եղել,  իմ ընկերոջ ընկերն է: Այժմ գտնվում եմ Վրաստանում, լուրն իմացել եմ լրատվամիջոցներից: Շոկի մեջ եմ»,-Sport 24-ին տված հարցազրույցում ասել է Կվերվկելիան։

Թողնել պատասխան