Վրաստանի նոր կառավարությունում 3 նոր նախարար կլինի

Վրաստանի խորհրդարանին ներկայացված կառավարության նոր կազմում 3 նոր նախարարի թեկնածու կա։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացված է Դավիթ Զալկալիանին, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պաշտոնում` Գիորգի Չերքեզաշվիլին, իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնում` Նիկոլոզ Գագուան:

Հիշյալ անձինք մինչ այս համապատասխան գերատեսչություններում զբաղեցրել են նախարարի տեղակալի պաշտոնները: Մնացած պաշտոններում ներկայացված են նախկին նախարարները:

Նախատեսվում է, որ առաջիկա 3 շաբաթների ընթացքում խորհրդարանին կներկայացվի կառավարության կառուցվածքային փոփոխության փաթեթը:

Նշենք, որ այսօր խորհրդարանը լսելու է նախարարների թեկնածուներին, ներկայացվելու է նաև կառավարության ծրագիրը։ Խորհրդարանը կառավարությանն նոր կազմը կհաստատի հունիսի 20-ի արտահերթ նիստում։

Թողնել պատասխան