Սաակաշվիլին չի կարող ստվեր գցել վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա. Կուճավա

Սաակաշվիլին չի կարող ստվեր գցել վրաց-ուկրաինական եղբայրական հարաբերությունների վրա։ Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան՝ մեկնաբանելով երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը։

«Սաակաշվիլիի՝ Վրաստան մուտք գործելու նպատակն անկարգություններ հրահրելն էր, սա է իրականությունը։ Դա կանխվեց, և այսօր նա կրում է իր պատիժը։ Փաստաբաններն իրավունք ունեն նրան տեսակցել, պաշտպանել նրա իրավունքները։ Արդարադատությունը բացարձակապես թափանցիկ է լինելու։ Արտահանձնման (Կիևին, խմբ․) մասին խոսք չի կարող լինել։ Ակնհայտ է՝ խոսքը դատապարտյալի մասին, ում նկատմամբ մինչ օրս հարուցված գործերը, եթե նույնիսկ մի կողմ դնենք, այսօր նա խախտել է օրենքը՝ անօրինական հատելով երկրի սահմանները», — ասել է Կուճավան։  

Նա ըդգծել է, որ վրացիներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են, Վրաստանն ու Ուկրաինան ռազմավարական գործընկերներ, ուստի Սաակաշվիլին չի կարող դառնալ երկու երկրների միջև տարաձայնությունների առիթ։