Սամցխե-Ջավախեթիում վաղը կտոնեն Շուամթոբան

Հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Փերսաթի լեռան վրա՝ Սամցխե-Ջավախեթիի Ադիգենի քաղաքում կանցկացվի «Շուամթոբա» վրացական ​​ժողովրդական տոնը։

Տեղեկության համաձայն՝ միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն մարզական և մշակութային տարբեր միջոցառումներ, ինչպես նաև ձիարշավ։

«Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը», — նշում են կազմակերպիչները։