ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կոչը Վրաստանին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի կառավարությանը և խորրդարանին կոչ է անում  ուժեղացնել անկախ դատարանը, պահպանել մեդիա-բազմակարծությունը, խորացնել երկխոսությունը և նվազեցնել իշխող ու  ընդդիմադիր կուսակցությունների միջև լարվածությունը: Վեհաժողովը հորդորում է ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացի առաջխաղացման նպատակով լիովին օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը, շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը մայիսի 26-29-ը կազմակերպվել է Վրաստանում:

Թողնել պատասխան