Հեպատիտ C-ի բուժման ծրագրից կօգտվեն նաև չվերահսկվող տարածքների բնակիչները

Աբխազիայի և Ցխինվալիի բնակիչները կարող են Վրաստանում հեպատիտ C-ի բուժման անվճար կուրս անցնել: Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիթ Սերգեենկոն: Հեպատիտ C-ի բուժման ծրագիրը Վրաստանում իրականացվում է 2015-ից՝ ամերիկյան «Gilead» կազմակերպության գործընկերությամբ: Ծրագրի ֆինանսավորման նպատակով պետբյուջեից տարեկան 20 մլն լարի է հատկացվում: Բուժումն իրականացվում է նորագույն դեղամիջոցներով: Սերգեենկոն ասել է,  որ Վրաստանը «Gilead»-ի հետ հուշագիր է ստորագրել, որը ծրագրի ընդլայնման հնարավորություն է տալիս:

Այսուհետ Վրաստանի քաղաքացիների հետ միասին ծրագրից կարող են օգտվել նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում բնակվողները, չեզոք անձնագրերով կամ չեզոք անցումային փաստաթղթերով: Չեզոք փաստաթուղթն անձը հաստաթող վկայական է, որը տրվում է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից Աբխազիայի և Ցխինվալիի բնակիչներին՝ այն դեպքում, երբ նրանք չունեն վրացական անձնագիր: Փաստաթուղթը արտերկրում ազատ տեղաշարժվելու հնարավորություն է տալիս:

Հեպատիտ C-ի բուժման պետական ծրագիրը մինչև 2020-ը հիվանդության լիարժեք հաղթահարման նպատակ է դրել: Այսօրվա դրությամբ մոտ 38 հազար մարդ է գրանցված՝ բուժման ավճար ծրագրից օգտվելու համար, ավելի քան 29-ն արդեն անցել է բուժման կուրս: Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ բուժման մակարդակը 98% է:

Թողնել պատասխան