Վրաստանի եվրոպական ապագան կախված չէ Սաակաշվիլիին ներում շնորհելուց. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի եվրոպական ապագան կախված չէ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելուց։

Bloomberg-ին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին չի պատասխանել այն հարցին` մտադի՞ր է արդյոք ներում շնորհել երրորդ նախագահին, թեև ասել է, թե չի կարծում, որ «անհատական ​​դեպքը կորոշի Վրաստանի եվրոպական ապագան»։

Ի դեպ, Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո երրորդ նախագահի կողմնակիցները Զուրաբիշվիլիին կոչ են արել ներում շնորհել նրան: 2021 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ասել էր, որ «երբեք» Սաակաշվիլիին ներում չի շնորհելու։

2022 թվականի դեկտեմբերին, երբ Սաակաշվիլիին ներում չշորհելուն ի պատասխան ցույց էր անցկացվել Զուրաբիշիլիի նստավայրի մոտ, Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին ևս հստակ պատասխան չէր տվել:

Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուտաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով վրաստանցի 2 000 կանայք ստորագրությամբ դիմել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: