Կլինեմ ձեր կողքին. Զուրաբիշվիլին դիմել է վրացական Սփյուռքին

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է վրացական Սփյուռքի ներկայացուցիչներին: Զուրաբիշվիլին դիմումը տարածել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կլինի Սփյուռքի ներկայացուցիչների շահերի պաշտպանը:

«Դիմում եմ արտասահմանում ապրող իմ հայրենակիցներին, որպես արտերկրում ծնված և մեծացած վրացի, որպես հայրենիք վերադարձած քաղաքացի և որպես ձեր ապագա նախագահ: Նախագահի պաշտոնում կլինեմ ձեր կողքին և ձեր շահերի պաշտպանը, ինչպես եղել խորհրդարանում: Դուք գիտեք, որ 5 տարի առաջ սկսեցինք պայքարել, որպեսզի փոխվեր այն սահմանադրությունն ու կանոնադրությունը, որը արգելում էր երկքաղաքացիությունը: Այդ պայքարն արդյունք տվեց: Այսօր սահմանադրությունն արդեն փոխված է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: