Հիմնական մարտահրավերն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բռնության դեպքերի հետաքննությունն է. TI

«Transparency International-Վրաստան»-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2021 թվականի հունիսի 1 -ից մինչև սեպտեմբերի 25 -ն ընկած ժամանակահատվածում արված դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրությունների համար վարչական ռեսուրսի օգտագործումը դեռևս խնդրահարույց է Վրաստանում:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Transparency International-Վրաստան»-ը ուսումնասիրել է մի շարք հայտեր և բացահայտել քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների հատկություններով 17 դեպք։

Սեպտեմբերի երկրորդ կեսին Դմանիսիում և Ռուսթավիում գրանցվել է բռնության երկու  միջադեպ, որոնց հետևանքով վիրավորվել են «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Դեպքից հետո Դմանիսիի ոստիկանությունը կարճ ժամանակում ձերբակալեց հանցագործին, իսկ Ռուսթավիում մինչև հիմա հետաքննություն է ընթանում։

Օգոստոսին հաղորդվեց, որ Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչը, Պետական ​​անվտանգության ծառայությունը և Ֆինանսների նախարարությունը, Քննչական ծառայության տարածքային ղեկավարները, հրահանգել են տեղի գործարարներին գումար նվիրաբերել ի օգուտ իշխող կուսակցության: Ստուգումից պարզ դարձավ, որ օգոստոսի 2-16-ն ընկած ժամանակահատվածում Սամցխե-Ջավախքի 87 ֆիզիկական և 5 իրավաբանական անձինք  714,000 լարի են նվիրաբերել իշխող կուսակցությանը: Այսքան կարճ ժամանակում մեկ աշխարհագրական տարածքից կատարվող նվիրատվությունների այս չափի գումարը բավականին տարօրինակ է և կարող է լինել տարածված տեղեկատվության անուղղակի հավաստիացում»,-ասվում է զեկույցում: 

Ո՛չ Ներքին գործերի նախարարությունը, և ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը տեղի ունեցած միջադեպերի ու կատարվող հետաքննության կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրել ՀԿ-ին, որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել միայն Արդարադատության նախարարության կողմից ստեղծված «Ազատ և արդար ընտրությունների միջգերատեսչական» հանձնաժողովի նիստերից։

«Transparency International-Վրաստան»- ի, վերջնական զեկույցը կհրապարակվի ընտրություններից հետո:

Այս զեկույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։