Արտաքին պարտքը կնվազի 40%-ով․ Լաշա Խուցիշվիլի

«Արտաքին պարտքի առումով երկիրը մեծ առաջընթաց է գրանցել. այս տարի արտաքին պարտքը կնվազի 40%-ով»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին` հիշեցնելով, որ մինչ այդ երկրի արտաքին պարտքը գերազանցել է 60%-ը։

«Ինչպես գիտեք, արտաքին պարտքի ծավալը, որը գերազանցել էր 60%-ը, զգալիորեն կրճատվել է այս տարի։ Այս տարի արտաքին պարտքը կնվազի և կկազմի շուրջ 39,5 տոկոս։ Կլինի մոտ 20% նվազում»,- ասել է Խուցիշվիլին։