Գաղտնի տեսանյութերի գործի քննությանը կօգնի ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոն

Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մամուկա Վասաձեն լրագրողներին հայտնել է, որ արդեն մի քանի օր է ` Վրաստանում է եւ ակտիվ խորհրդատվություններ է անցկացնում Ամերիկայի միացյալ նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը:

mamuka_vasadze_54314«Հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված` ուզում ենք տեղեկացնել, որ գաղտնի տեսանյութերի հրապարակման գործի քննության ընթացքում` հաշվի առնելով գործի բարդությունն ու կարևորությունը` առաջին փուլում Դատախազությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի Հետաքննությունների դաշնային բյուրոն վրացական կողմին աջակցություն ցուցաբերի` քննության ընթացքում:

Մասնավորապես` քանի որ ինչպես հայտնի է դարձել, նշված տեսանյութերը համացանց են ներբռնվել ֆեյսբուքի կամ յութուբի էջերից, համագործակցության շրջանակներում մեր ամերիկացի գործընկերների փորձագիտական և իրավական խորհդակցություններից բացի` գերատեսչությունը նաև բարձր որակավորում ունեցող փորձագետի օգնության խնդրանքով է դիմել`փորձի փոխանակման նպատակով:Ամերիկյան կողմը օգնության պատրաստակամություն է հայտնել»:

Հարկ է նշել, որ նախկինում քննության պահանջներից ելնելով` ԱՄՆ իրավասու կառույցի հետ ակտիվ աշխատանք իրականացվել է միայն հեռահար համակարգով:

Թողնել պատասխան