Նոր ահաբեկչությունը Թուրքիայում 7 մարդու կյանք է խլել

Ամերիկայի միացյալ նահանգների և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիբ էրդողանը քննարկել են  «Իսլամական պետության» ոչնչացման ուղիները: Հաղորդում է «Routers»  գործակալությունը :

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ Օբաման մեկ անգամ ևս հաստատել է, որ սատարում է Թուրքիային` անվտանգության ապահովման հարցում, նաև Միացյալ նահանգների ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել` Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության առիթով` համատեղ պայքարի պատրաստակամություն հայտնելով:

скачанные файлыԵրկու երկրների առաջնորդները քննարկել են նաև միգրացիոն ճգնաժամից դուրս գալու ելքերը: Հիշեցնենք` նախագահները հանդիպել են միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում, որին մասնակցում է ավելի քան 50 երկրի առաջնորդ:

Թուրքիայի նախագահ  Էրդողանը      իր ելույթում  նշել է.   «Ահաբեկիչները կրկին ցույց են տալիս իրենց հրեշավոր դեմքը: Անվտանգության մեր ուժերը` Աստծու կամոք, վերջ կդնեն այս ամենին»,-  նախագահ խոսքերը մեջբերել է «Associated press»:

Ականատեսների խոսքով`Դիարբեքիրում  պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսների կայանատեղիի մոտ, երբ մոտենալիս է եղել զրահապատ ոստիկանական ավտոմեքենա:

Քաղաքը  մեծամասամբ քրդաբնակ է: Ինչպես հաղորդում է «France presse»  գործակալությունը`  նախագահ էրդողանի ելույթի ժամանակ քրդական ժողովրդավարական կուսակցության դրոշով անձինք իրենց բողոքն են արտահայտել:

Թողնել պատասխան