Մարիխուանայի դեմ առնվազն այն արգելքները պետք է կիրառվեն, որոնք վերաբերում են ծխախոտին. Զոիձե

«Մարիխուանայի դեմ առնվազն այն արգելքները պետք է կիրառվեն, որոնք վերաբերում են ծխախոտին»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի ղեկավար Ակակի Զոիձեն:

Զոիձեի կարծիքով, մարիխուանայի օգտագործումը մինչև 21 տարեկանների շրջանում պետք է արգելվի:

«Մարիխուանայի դեմ առնվազն այն արգելքները պետք է կիրառվեն, որոնք վերաբերում են ծխախոտին, այսինքն հանրային վայրերում ծխելը, որտեղ կարող ես երկրորդ անձին վնաս պատճառել: Բաց տարածքներում պետք է արգելվի մարիխուանայի օգտագործումը, օրինակ՝ համերգներին, մարզադաշտերում, պուրակներում և այլն, վայրերում, որտեղ անչափահասների գտնվելու մեծ հավանականություն կա: Սա արգելքների նվազագույնն է»,- Զոիձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: