Սաբուրթալո-Արարատ Արմենիա. օգոստոսի 14-ին տեղի կունենա թիմերի պատասխան հանդիպումը

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ Արմենիայի» և վրացական «Սաբուրթալոյի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Թբիլիսիում:

Խաղը Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 20:00-ին:

Տոմսերի վաճառքը արդեն սկսվել է, գինը կազմում է խորհրդանշական 1 լարի:

Թիմերի միջև առաջին խաղը կայացավ օգոստոսի 6-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղն ավարտվեց 1:2 «Սաբուրթալոյի» հաղթանակով: