Առևանգնվել է Վրաստանի 4 քաղաքացի

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանապահները Վրաստանի 4 քաղաքացու են առևանգել: Նրանց մեջ եղած անչափահասին ավելի ուշ ազատ են արձակել, իսկ 3 տղամարդը ձերբակալված է սահմանը անօրինական հատելու համար:

Առևանգման փաստը հաստատում են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում:

Առևանգված են Կասպիի շրջանի Բոժամի և Լամիսղանայի բնակիչները:

Դեպքի առնչությամբ գործում է թեժ գիծ, տեղեկացված է ԵՄ դիտորդական առաքելությունը: