«Արարատ Արմենիա»-«Սաբուրթալո» 1:2

Վրաստանի «Սաբուրթալոն» 2:1 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում հայ-վրացական ֆուտբոլային թիմերի միջև առաջին խաղն այսօր կայացել է Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին Վրաստանում և մեկնարկելու է ժամը 20:00-ին: