Պետք է անենք ամեն բան, որ պատերազմն այլևս երբեք չկրկնվի. Թալակվաձե

«Յուրաքանչյուր զինվորի ճակատագիր, որը կապված է օգոստոսյան պատերազմի հետ, մեր և մեր երեխաների համար օրինակ է, թե ինչպես պետք է լինի սերն առ հայրենիք»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, պետք է անել ամեն բան, որպեսզի պատերազմն այլևս երբեք չկրկնվի: Թալակվաձեի հայտարարությամբ, պատերազմում զոհված զինվորների երեխաներն ու ընտանիքներն արժանի են խաղաղության և անվտանգության:

«Պետք է անել ամեն բան, որ ապագայում պատերազմը երբեք չկրկնվի, մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովված լինի: Դա է եղել այս մարդկանց երազանքը: Նրանց երեխաներն ու ընտանիքներն արժանի են խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է Թալակվաձեն:

Հիշեցնենք՝ այս օրերին լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին:

2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ իրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստվրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներՀարավային Օսիայիտարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ուհամալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և ՀարավայինՕսիայի անկախությունըՄոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտականհարաբերությունները խզվել են: