Համալսարանների համաշխարհային վարկանիշում ԹՊՀ-ն 1 073-րդ տեղում է

Համալսարանների համաշխարհային վարկանիշում 2000 բուհերի թվում Թբիլիսիի պետական համալսարանը 1 073-ն է, Իլիայի անվան պետական համալսարանը՝ 1 549-ում:

Վարկանիշի առաջին հնգյակը բացում են Հարվարդի, Մասաչուսեթսի, Ստենֆորդի, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները:

Վարկանիշային ցուցակում է նաև Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 1 930-րդ տեղը: Ցուցակում է նաև Թուրքիայի 61 համալսարան, այդ թվում՝ Մերձավոր արևելքի Տեխնիկական համալսարանը, որը 582-րդ տեղում է: Աշխարհի համալսարանների թվում է հայտնվել նաև Ռուսաստանի 20 բուհ, որոնցում Լոմոնոսովի անվան համալսարանը զբաղեցնում է 222 հորիզոնականը: