Թունավորման դեպք Մցխեթայի ռեստորանում

Մցխեթայի շրջանի Նատախտարի գյուղի մոտ գտնվող «Իմերուլի Էզո» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 9 քաղաքացի, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ հիվանդանոց դիմած բոլորը քաղաքացիները ունեն նույն ախտանիշները, մնում են բժիշկների հսկողության ներքո: Հիվանդները ասել են, որ ռեստորանում խինկալի և քյաբաբ են կերել:

Սննդամթերքի անվտանգության գործակալությունից հայտնում են, որ ռեստորանում ստուգումներ կանցկացվեն:

Միևնույն ժամանակ, ռեստորանի աշխատակիցները ժխտում են, որ մարդիկ իրենց մոտ են թունավորվել:

Թողնել պատասխան