Վրաստանում մինչ շաբաթվա վերջ տեղումներ ու քամի է կանխատեսվել

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության` ապրիլի 9-12-ը Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը նկատելի նվազելու է, լեռնային շրջաններում անձրևի տեսքով տեղումներ են սպասվում, ուժգին քամիներ, ծովում 3-4 բալանոց փոթորկի հավանականություն կա:

Արևելյան հատվածներում  նույնպես առաջիկա օրերին քամոտ կլինի անձրևի ու ամպրոպի հավանականությունը մեծ է, տեղ-տեղ կարկուտ է սպասվում:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` ձյան ինտենսիվ հալոցն ու սպասվող տեղումները գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ են դառնալու, երկրի լեռնային շրջաններում սողանքների վտանգ կլինի:

Ապրիլի 8-ի ցերեկը  Թբիլիսիում օդի ջերմաստիճանը հասավ 26 աստիճանի: