Մետեխիի եկեղեցու բակից երեք զբոսաշրջիկ է ընկել. 1-ը մահացել է

Թբիլիսի Մետեխիի եկեղեցու բակից երեք կորեացի զբոսաշրջիկ է ընկել, նրանցից մեկը մահացել է տեղում: Տեղեկատվությունն Ալիք Մեդիայի հետ զրույցում հաստատեց Վրաստանի արտաքին իրավիճակների կառավարման ծառայության մամուլի պատասխանատու Ռատի Մուջիրին:

Զբոսաշրջիկները փորձել են փրկվել հորդառատ անձրևից, սակայն կտուրը, որի տակ մտել էին, փլուզվել է: Երեք զբոսաշրջիկներից մեկը մահացել է տեղում, մյուս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: