Վակեի այգում տեղի ունեցած դժբախտ պատահարի մեղադրանքով ձերբակալվածները կալանված կմնան

Թբիլիսիի Վակեի այգում գտնվող շատրվանի անսարքության հետևանքով Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով 9 ձերբակալվածներին դատարանը կալանքի տակ է թողել:

Գործը վերաբերում է այս տարվա հոկտեմբերի 13-ին Վակեի այգու շատրվանից գնդակ վերցնելու պահին 2 դեռահասի հոսանքահարմանը, որոնց փրկելու շտապած 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել էր։

Հարկ է նշել, որ Թբիլիսիի քաղաքապետ  Կախա Կալաձեն այս դեպքի նախօրեին մասնակցել էր շատրվանների բացմանը:

Գործով ձերբակալվել է 9 մարդ, նրանց թվում՝ քաղաքապետարանի աշխատակից։

Հոկտեմբերի 19-ին դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք էր առաջադրել ծառայողական և արդյունաբերական անտարբերության, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու համար, ինչը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել:

Ընդգծենք, որ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում: