Դատախազությունը Խազարաձեին և Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել

Գլխավոր դատախազությունը TBC Bank-ի հիմնադիրներին՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել:

Ըստ դատախազության, Խազարաձեն և Ջափարիձեն մեղադրվում են 16 754 000 ԱՄՆ դոլարի փողերի լվացման մեջ:

«Ինչպես հայտնի է, 2018 թվականի օգոստոսի 2-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել TBC Bank-ի վերահսկիչ խորհրդի նախագահի և տեղակալի կողմից ապօրինի եկամուտների օրինականացման փաստերի վերաբերյալ:

Հաշվի առնելով բարձր հասարակական շահը, մենք ուզում ենք տեղեկացնել հանրությանը, որ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վերլուծության արդյունքում վերջնական որոշում է կայացվել, ըստ որի՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին 16 754 000 ԱՄՆ դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման արդյունքում մեծ եկամուտ ստանալու փաստի հիման վրա մեղադրանք առաջադրել», — ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին Վրաստանի Ազգային բանկը «Թիբիսի» բանկին տուգանել էր մեկ միլիոն լարիով: Բանկը որոշում էր կայացրել վճարել տուգանքը, մինչդեռ «Թիբիսի» բանկի դիտորդ խորհրդի նախկին նախագահ Մամուկա Խազարաձեն հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։ Ավելի ուշ, TBC Bank-ի խորհրդից Մամուկա Խազարաձեից բացի հեռացել է նաև Բադրի Ջափարիձեն: