Մեկնարկեց վարչապետի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։

Կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդը և Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն։

Աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։

Ղարիբաշվիլին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ