Փաշինյանին պաշտոնական ճաշի է հյուրընկալել Կվիրիկաշվիլին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա պատվիրակությանը պաշտոնական ճաշի է հյուրընկալել, որին մասնակցել են նաև վարչապետների կանայք:

Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ճաշին հրավիրված հյուրերին ևս մեկ անգամ շնորհավորել են առաջին ժողովրդավարական հանրապետությունների 100-ամյակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել երկու երկրների հարաբերությունների նոր, էլ ավելի դինամիկ փուլ թևակոխել:

Թողնել պատասխան