3,5 մլն դոլար Վրաստանում ասիական բզեզի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ն Վրաստանին ասիական բզեզի դեմ պայքարելու նպատակով 3,5 մլն դոլար կհատկացնի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Գումարը Գյուղատնտեսության նախարարությանը կհատկացնի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ն: Համապատասխան հուշագիրը ստորագրել են Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին եւ USAID-ի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով համակարգողի տեղակալ Բրոք Բիրմանը:

Հիշեցնենք՝ տարեսկզբին Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ասիական բզեզի դեմ պայքարի երկրի տարբեր շրջաններն ընդգրկող նախագիծը, որը ենթադրում է 3 հիմնական ուղղություն՝ ակտիվ տեղեկատվական քարոզարշավ, մասշտաբային մոնիտորինգ եւ քիմիական միջամտություն:

Թողնել պատասխան