Այսօր նշվում է Եվրոպայի օրը

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ԵՄ անդամ երկրների և Վրաստանի քաղաքացիների հետ նշում է Եվրոպայի օրը։

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելը Եվրոպայի օրվա ավանդական տեսաուղերձում ընդգծել է ԵՄ-ի և Վրաստանի ընդհանուր արժեքները և վերահաստատել ԵՄ համերաշխությունը ոչ միայն Վրաստանի, այլ հատկապես Ուկրաինայի հետ։

«Երբ Ռուսաստանը սկսում է իր չարդարացված պատերազմը Եվրոպայում, մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ և կանգնած ենք նրա կողքին՝ հիմնվելով մեզ միավորող արժեքների և սկզբունքների վրա, որոնց վրա խարսխված է մեր միությունը։ Վրաստանում մեր սերտ գործընկերությունը հիմնված է նույն արժեքների վրա, գործընկերություն, որը կխորանա ապագայում, քանի որ Վրաստանը պատմական քայլ է կատարում՝ դիմելով ԵՄ անդամակցության համար», — ասել է Հարցելը տեսաուղերձում։

Հարցելը նաև ընդգծել է, որ «Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին՝ աջակցելու ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական երկրի կառուցմանը»:

Եվրոպայի օրը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ Այն ստեղծվել է Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանի 1950 թվականի հռչակագրի պատվին։