Կոբախիձեն կոչ է անում արագ բացահայտել սպառնալիքներ հնչեցնելու դեպքերով հարուցված գործերը

Որքան հնարավոր է արագ պետք է մեկնարկի սպառնալիքի վերաբերյալ գործի քննությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի և նախագահի թեկնածու Սալմե Զուրաբիշվիլիի հանդեպ հնչած սպառնալիքներին։

«Հարցը իրավապահ մարմինների շրջանակում է, իսկ մենք շահագրգռված ենք գործի արագ բացահայտմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի խոսնակը։

«Ալիք մեդիան» տեղեկացրել է, որ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին հայտարարել է, որ իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապ ունեցող նախկին զինվորականներից։