Վրաստանում ձմեռային սեզոնի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 8-ին

Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ, ձմեռային հանգստավայրերը պատրաստ են ձմեռային սեզոնի բացմանը։ Գերատեսչության տեղեկատվությամբ բոլոր ճոպանուղիները տեխնիկապես և որակապես անվտանգ են։

Ձմեռային սեզոնը Գոդերձի հանգստավայրում կբացվի դեկտեմբերի 8-ին, իսկ Գուդաուրիում` դեկտեմբերի 15-ին: Դիդվելիի լեռնադահուկային հանգստավայրը զբոսաշրջիկներին կընդունի դեկտեմբերի 8-ից, Կոխտա-Միտարբին` դեկտեմբերի 22-ից:

«Ձմեռային հանգստի սիրահարները բազմաթիվ նորամուծությունների կհանդիպեն Գուդաուրիում, սա կլինի փաստացի նոր Գուդաուրի»,- հայտարարում են նախարարությունից: