Քարոզարշավին ակտիվորեն մասնակցում են Զուրաբիշվիլիի որդին և Սաակաշվիլին․ GYLA

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է, որ քարոզարշավին ակտիվորեն ներգրավված են այլ երկրների քաղաքացիներ կամ ընդհանրապես քաղաքացիություն չունեցող անձինք։

Երիտասարդ իրավաբանները մասնավորապես նշում են  Սալոմե Զուրաբիշվիլիի որդու՝ Ֆրանսիայի քաղաքացի Թեյմուրազ Գորջեստանիի և վրացական ու ուկրաինական քաղաքացիություններից զրկված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին:

Ասոցիացիան շարունակելու է նման հարցով սկսած ուսումնասիրությունը նաև մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացվող քարոզարշավի ընթացքում: Կազմակերպության հայտարարությամբ, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձանց կողմից արձանագրվում են ապօրինի քարոզչության դեպքեր, շարունակվում է նաև ատելության լեզվի կիրառումը: