Խորհրդարանի 8 պատգամավոր արտակարգ հայտարարություն է տարածել

Վրաստանի խորհրդարանի 8 պատգամավորներ Գորիում տեղի ունեցած 8-ամյա աղջկա սպանության վերաբերյալ արտակարգ հայտարարություն են տարածել։

Խորհրդարանի անդամները կիսում են հանրության մի մասի պահանջն առ այն, որ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվի ցմահ ազատազրկման։

«Առաջին հերթին մեր ցավակցություն ենք հայտնում դաժանաբար սպանված Նանա Բերիաշվիլիի ընտանիքին, Գորիի բնակիչներին և ողջ վրաց ժողովրդին: Մենք կիսում ենք հանրության վրդովմունքը՝ գիտակցելով նաև այն պատասխանատվությունը, որ ստանձնել է իշխող ուժը՝ պաշտպանել քաղաքացու իրավունքները, օրենքի խստությամբ պատժել հանցագործերին: Համոզված ենք, որ վրացական արդարադատությունը համապատասխան որոշում կկայացնի»,- ասված է խորհրդարանի պատգամավորների համատեղ հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանի պատգամավորներ Կախաբեր Օքրիաշվիլին, Գոգի Մեշվելիանին, Գուրամ Մաճարաշվիլին, Կոբա Լուրմանաշվիլին, Անզոր Բլքվաձեն, Հենզել Մկոյանը, Թենգիզ Խուբոլուրին, Գիորգի Խատիձեն: